"Ехпайрутюн" КрасноярскВоскресенье, 20 Май 2012, 08:25

Приветствуем Вас Гость | RSS
Главная | Խոսե՛ք Հայերեն, Խորհե՛ք Հայերեն, Ապրե՛ք Հայերեն... - Форум | Регистрация | Вход




Форум, общение, forum, discuss
[ Поис Новые сообщения форума · Участники Участники · Правила форума Правила форума · Поиск Поиск · RSS RSS ]
Страница 1 из 11
Модератор форума: Գայանե 
Форум » Раздел - Общение пользователей - Интересные обсуждения - Флейм » Общение исключительно на армянском языке » Խոսե՛ք Հայերեն, Խորհե՛ք Հայերեն, Ապրե՛ք Հայերեն... (ԻՄ ՄԱՅՐ ԼԵԶՈՒ, ԻՄ ՀՈՒՅՍՆ ԵՍ ԴՈՒ, ԻՄ ԼՈՒՅՍՆ ԵՍ ԴՈՒ)
Խոսե՛ք Հայերեն, Խորհե՛ք Հայերեն, Ապրե՛ք Հայերեն...
ԳայանեДата: Воскресенье, 24 Окт 2010, 00:37 | Сообщение # 1
Преподаватель Армянской воскресной школы
Группа: Модераторы форумов
Сообщений: 3
Репутация: 20
Статус: Offline
«...Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,
Դու ավելի փարթամ պիտի ծաղկես...»


Համո Սահյան

Добавлено (06 Апр 2010, 15:12)
---------------------------------------------
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի տանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Համո Սահյան


Добавлено (26 Апр 2010, 02:13)
---------------------------------------------
Սակավ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբության սրբոցը մայրն է, այս պատճառով էլ ամենանվիրական բաները առնչում են մորը` Հայրենիքը կոչելով «մայր», լեզուն` «մայրենի» Ճիշտ է, պատահում են նաև «մոր ծիծ կտրողներ», բայց ընդհանրապես մայրը հարուցել ու հարուցում է անշահադետ հոգածություն, բոլորանվեր խնամք, բնաբուխ փայփայանք:
Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր ու մայրախնամ զավակները` սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչև Նարեկացի ու Շնորհալի, Դուրյան ու Րաֆֆի, Վարուժան ու Չարենց:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Добавлено (26 Апр 2010, 02:14)
---------------------------------------------
Զիս պահապան հրեշտակ հայ լեզվին կկոչեք.ուր էր թե ունենայի հրեշտակի մը թևերն ու թռիչքը,թռչեի հասնեի քաղաքե քաղաք,դռնե դուռ, և ամեն հայու սրտին մեջ հրդեհներ հանեի,հայ լեզուն սիրելու,գգվելու,անոր վրա գուրգուրելու:
ԱՐՍԵՆ ՂԱԶԻԿՅԱՆ


Добавлено (26 Апр 2010, 02:15)
---------------------------------------------
..Մեր մայրենի լեզուն ազգային պարտեզի վարդն է,առանց նրան մենք չունենք հրապույր,առանց մայրենի լեզվի մենք համարյա մեռած ենք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ

Добавлено (27 Апр 2010, 23:43)
---------------------------------------------
Օգտվինք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արչտահայություններեն,բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ:Ինչու? մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Добавлено (27 Апр 2010, 23:46)
---------------------------------------------
Հայերենի հետ կրնա մրցել միայն հայերենը:
ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ

Добавлено (24 Окт 2010, 00:37)
---------------------------------------------
Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ`աշխարհին: Նա միայն մեր սրբությունը չէ, այլ`մասունքը հանուր մարդկության...Այդ լեզվի խնամքը, նրա անղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեր վրա...

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

 
Форум » Раздел - Общение пользователей - Интересные обсуждения - Флейм » Общение исключительно на армянском языке » Խոսե՛ք Հայերեն, Խորհե՛ք Հայերեն, Ապրե՛ք Հայերեն... (ԻՄ ՄԱՅՐ ԼԵԶՈՒ, ԻՄ ՀՈՒՅՍՆ ԵՍ ԴՈՒ, ԻՄ ԼՈՒՅՍՆ ԵՍ ԴՈՒ)
Страница 1 из 11
Поиск:




Главная | Регистрация | Поиск | Контакты | О сайте | Обратная связь | Реклама | У меня идея! | Текущие конкурсы
Copyright Ekhpayrutyun.RU © 2012 | Все права защищены. All rights reserved. | Создание и дизайн сайта:

Rambler's Top100 Current Position