"Ехпайрутюн" КрасноярскПятница, 26 Апр 2024, 17:41

Приветствуем Вас Гость | RSS
Главная | | Регистрация | Вход




 Translate (by Google)
Հայերեն
EnglishFrançaiseDeutschEspañolΕλληνικάქართულიУкраїнський

 Поиск
 

Список ключевых слов
Поиск Google
Поиск Яндекс


 Структура

 Основное меню

 Новости

 Полезно-интересно

 Развлечения

 Об Армении (Wiki)

 Архив записей

 Погода
 
 
 Новые материалы
[23 Май 2015]
Плейлист: Народный хореографический ансамбль «Армения» (0)
[19 Фев 2014]
Mihran Tsarukyan - Srtis Uzace (Мигран Царукян - Сртис узацэ) [Միհրան Ծառուկյան - Սրտիս ուզածը] (0)
[19 Фев 2014]
Lilu - Qez (Лилу - Кез) [Լիլու - Քեզ] (0)
[19 Фев 2014]
Chioma - Du es im hogin (Чиома - Ду эс им окин) [Չիոմս - Դու ես իմ հոգին] (0)
[19 Фев 2014]
Andre - Srti arajin khosqe (Андре - Срти арачин хоскэ) [Անդրե - Սրտի առաջին խոսքը] (0)

 Последние фото

 Что обсуждается?
  • ГИМН ДЛЯ АНСАМБЛЯ "АРМЕНИЯ" (20)

  • Разочарование-закономерное продолжение очарования! (8)

  • Золотая энциклопедия мудрости! (9)

  • Автомобили: советы опытных, выбор автомобиля и прочее (10)

  • Порадуем друг-друга! (21)


  • Главная » 2011 » Февраль » 23 » Отчет: 20 февраля 2011 | Мероприятие, посвященное Международному дню родного языка (организовано Гаяне Газоян)

    01:44
    Отчет: 20 февраля 2011 | Мероприятие, посвященное Международному дню родного языка (организовано Гаяне Газоян)

    Отчет: 20 февраля 2011 | Мероприятие, посвященное Международному дню родного языка  (организовано Гаяне Газоян - преподавателем воскресной школы)


    Фото, изображениеФото, изображениеФото, изображение
    Фото, изображениеФото, изображениеФото, изображение
    Фото, изображениеФото, изображение

    ԻՄ ՄԱ՛ՅՐ ԼԵԶՈՒ,
    ԻՄ ՀՈՒՅՍՆ ԵՍ ԴՈՒ,
    ԻՄ ԼՈՒ՛ՅՍՆ ԵՍ ԴՈՒ…

    Կրասնոյարսկի Պարույր  Սևակի անվան  հայկական  կիրակնօրյա դպրոցում կիրակի օրը  տոնն էր։ Հայրենակարոտ հայ  մանուկների  շուրթերից հնչում  էր   քաղցրաբառ մայրենի լեզուն։ Արդեն երրորդ  անգամ այս տարում  այդ հայ հոգիները հուզում  և  ուրախացնում են հանդիսատեսին` սպեղանի դնելով նրանց կարոտած  հոգիներին։ Այս կիրակի  նշեցինք  Մայրենի լեզվի միջազգային օրը։
    Լեզուն այն գլխավոր միջոցն է, որով մարդիկ և սերունդները միմյանց հաղորդում են իրենց  զգացմունքները, կուտակած փորձն ու գիտելիքները։
    Ամեն  մի ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն։ Հայերիս մայրենի  լեզուն հայերենն է։ Հազարամյակների պատմություն ունի հայ ժողովուրդը և ժողովրդից անբաժան հայոց լեզուն: Դառն է եղել մեր ժողովրդի ճակատագիրը. դարերի հոլովույթում հայ ժողովորդը կռիվներ է մղել բազմաթիվ նվաճողների դեմ` իր գոյությունը, իր ընտանիքը, իր լեզուն պաշտպանելու համար: Հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձություններով ճամփա է անցել նաև հայոց լեզուն:

    Բայց ո՞վ պահեց հայ ազգը մեծ-
    Հայը…սակայն ինչ հրաշքով,
    Աստվածայի՞ն, թե՞ հայ ձեռքով:
    Ո՞վ ստեղծեց գրերն հայոց`
    Մեզ հայ պահող թևերն հայոց:
    Փա՜ռք հայ գրերն ստեղծողին,
    Հայ ազգն հավերժ հայ պահողին…


    Միջոցառումը սկսեցինք   «Ո'Վ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ»
    (Խոսք՝ Մեզպուրյանի, երաժշտությունը՝ Կոմիտասի) երգով և Տերունական  աղոթքով։ Հայոց այբուբենի ամեն մի տառ ունի անուն: Եվ այդ երեսունվեց հրաշալի բառերը աղոթք են առ Աստված: Այդ հրաշալի աղոթքը հնչեց տեսանյութի զուգորդությամբ։ Մեծ էկրանը զարդարել էին մեր ոսկեղենիկ  տառերը։ Այո՛, դարերի ընթացքում մեր ժողովուրդը քարից վանք ու տառ է կերտել։ Ապարանի և Օշականի պուրակի    տառերը մեր եկեղեցում նոր շունչ էին բերել։ Հետո էլ ասում են քարերը չեն շարժվում, բայց հայ առաքելական Սբ. Սարգիս եկեղեցու կամարների ներքո Հայաստան  աշխարհն էր տեղափոխվել։ Դեռ բոլոր տառերն ու հնչյունները չսերտած, բայց հայրենասիրական ոգով տոգորված  հայրենասեր աշակերտները ասմունքում էին   Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի, Նաիրի Զարյանի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Մուշեղ Իշխանի, Երվանդ Բազեի, Արամայիս Սահակյանի, Ստեփանոս Նազարյանցի, Գևորգ Էմինի, Սուրեն Վարդևանյանի, Խաչիկ Դաշտենցի աննման գոհարները՝ նվիրված մեր հիասքանչ մայրենի  լեզվին։ Հնչեցին նաև ժամանակակից  ստեղծագործողներ՝ Արև Բալդրյանի և Մելս Բաղդասարյանի ստեղծագործություններից։ Բանաստեղծություները հնչում էին Ջիվան Գասպարյանի ծիրանափողի հնչյունների ներքո։ Միահյուսվել էին իրար խոսքն ու երգը` կարոտ արձագանքելով սենյակում։ Ամենահուզիչը Սիլվա  Կապուտիկյանի և Հովհաննես Շիրազի կենդանի ձայնի հնչյուններն էին.  

    …Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
    Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
    Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,
    Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...
    Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
    Բայց դառնանում է ծովակն հայրենի, -
    Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,
    Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:
    Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
    Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
    Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
    Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ….
    … Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
    Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
    Թե սո'ւր քաշեն մորդ վրան,
    ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
    Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
    Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,
    Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:


    Սիլվա Կապուտիկյանի «Հայ պատանու երդումը մայրենի լեզվին»  հպարտ  ու  խրոխտ   կարդացին երկրորդ դասարանի սաները.

    … Երդվում եմ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս
    Եվ ինձնով տանել-հաղորդե՜լ զավակներիս
    Քո հավերժական կենդանությունը:
    Երդվո՛ւմ եմ:


    Կրասնոյարսկ քաղաքի այն հայն ենք մենք, որին տառապանքը սովորեցրել է հարատևելու և հայ մնալու գաղտնիքը, որն այսօր պանդուխտ է, վաղը` Հայաստանի քաղաքացի:

    …Այս օտար աշխարհի ցրտերում,
    Ե՛կ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
    Ե՛կ վառենք ու վառվե՜նք Հայերեն:
    Ե՛կ խոսենք, մի՛շտ խոսենք հայերեն...


    Ինչո՞ւ ենք սիրում հայոց լեզուն, ինչո՞ւ ենք այն կոչում մայրենի։ Գուցե պատճառն այն է, որ մեր լսած առաջին բառերը, առաջին կաթոգին խոսքերը, օրորոցային երգերը մեր մորի՞ց ենք լսում և դրա՞  շնորհիվ է, որ հայոց լեզուն մեզ այնքան հարազատ  է դառնում, որքան մայրը։ Պատահակա՞ն է  արդյոք` ինչքա՜ն հաճախ են մայրենի լեզու և  մայր բառերը  զուգորդվում, ի մի  հյուսվում.

    …Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
    Ելնում է ծուխը խրճիթներից հին,
    Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
    Իմաստավորել մանուկ իմ հոգին
    Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին…


    Պատասխանել այն հարցին, թե  ինչու ենք սիրում մեր մայրենի լեզուն, նույնն է ասել, թե ինչու ենք սիրում մեր հարազատ մորը։ Սիրում ենք մորը, որովհետև նա է ծնել ու սնել,  շահել-պահել, մեծացրել մեզ։ Մայրենի լեզուն ևս ծնել  է ու սնել մեզ, պահել- պահպանել, մեծացրել, դարձրել անհատականություն։ Բայց սպասեք մի պահ, անհարմար ոչ մի բան չե՞ք նկատում «Սիրում ենք մեր մորը որովհետև …»  բացատրության մեջ։ Պե՜տք է  նկատել։ Այդ սերը բացահայտության կարիք չի զգում։ Մարդիկ իրենց մորը չեն ընտրում` ըստ իրենց նախասիրության,  ինչպես չեն ընտրում իրենց հայրենիքն ու ազգությունը։ Հայրենիքը, մայրը, ազգությունը մարդկանց  տրվում են իրենց կամքից անկախ, մեկընդմիշտ, առհավետ, և մարդիկ նրանց սիրում են առանց վերապահության։ Մեր ժողովուրդն ապրել է ու գոյատևել, որովհետև ամենադժվար  դարերում անգամ պահպանել է իր լեզուն, իսկ լեզուն՝ իր  ժողովրդին։ Այդ նույնն է, թե  ժողովուրդը պահպանել  ու  պաշտպանել է իր  սիրտը, չէ՞ որ  դարեր ի վեր մեր  ժողովրդի վրա  հարձակումներ շատ են եղել։ Հարձակվել ժողովրդի  վրա` նշանակում է հարձակվել նրա սրտի վրա։ Ուրեմն` ինչքա~ն ավելի է մեր մայր լեզուն արժանի հարգանքի, սիրո, գուրգուրանքի։
    Հայոց լեզվի գլխավոր պահապանը այս օտար ափերում հայկական կիրակնօրյա  դպրոցն է։ Այստեղ են երեխաները սովորում մաշտոցյան այբուբենը, հայոց լեզվով սկսում են ճանաչել աշխարհը, ձեռք բերում հայեցի մտածողություն, հայի հոգեկերտվածք։ Սիլվա Կապուտիկյանի «Ոչ միայն հացիվ»  տողերը լսելով, ամեն մի մայր պիտի պարտավորված զգա և դպրոց ուղեկցի  իր մանկանը։ Ութմազյանի հուզառատ կատարումը հուսանք հետք կթողնի մարդկանց սրտերում, չէ՞ որ, ըստ նժդեհյան գաղափարախոսության, «Մայրերի ափերում պետք է փնտրել ազգերի  ճակատագրերը»։
    Երեկոյի  ընթացքում հնչեցին և ցուցադրվեցին նաև Ռ. Ամիրխանյանի  «Երկիր  հայրենի», Գրիգոր Ճանկեօզյանի «Հայոց տառեր» երգերի տեսանյութերը։ «Եղեգ»  պարը Հայաստանի  աշխարհի հովերի բույրը մեզ փոխանցեց։ Պարուհիներից  մեկը` աստղիկ, մյուսը`լուսնյակ, մեկն`արևի տեսքով քաղցր, մեր միջոցառումն էին զարդարել «Էրեբունի» համույթի նուրբ ու հեզաճկուն աղջիկները: Այս անգամ բացի մեր դպրոցի սաներից երեկոյին ասմունքեցին նաև «Արմենիա» համույթի  երիտասարդները։
    Միքայելը և Եղիան Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից «Ադաջիոն» մատուծեցին հանդիսատեսին դաշնամուրի և ջութակի նվագակցությամբ։ Հայ  գրողների նկարներն ու իրենց ասույթները հայոց լեզվի մասին էկրանին էին  ողջ երեկոյի  ընթացքում։

    Լեզվի մասին դիպուկ առածներ նույնպես ասեցին իմ սաները.

    Մարդու լեզուն իր նավի ղեկն է։
    Լեզվի կծածին դեղ չկա։
    Լեզվիդ չափ ու չվան դիր։
    Լեզուդ ատամներիդ  ետևը  պահիր։
    Լեզու կա` անուշ է, լեզու կա՝ լեղի։
    Լավ է ոտքից կաղ լինել, քան լեզվից։
    Լեզուն արդար, սիրտը՝ չար։
    Լեզուն  բլբուլ է, գլուխը չգիտի։
    Լեզուն մեղր է, սիրտը՝ լեղի։
    Լեզուն սուր և կրակ է։
    Լեզու ունես՝ ընդմիշտ կապրես, Լեզուդ կորավ՝ հետը կորար։
    Քանի  լեզու  գիտես այնքան  մարդ ես։
    Թրի կտրածը կլավանա,լեզվի կտրածը  չի  լավանա։
    Երկար  լեզուն կարճացնում է կյանքը։
    Անուշ լեզուն մեղրից քաղցր է։
    Աշխարհի  շինողն  ու քանդողը լեզուն է։
    Վատ լեզուն ածելուց սուր է։
    Ցորեն հաց չունես, ցորեն լեզու ունեցիր։
    Շողոքորտ լեզվին պետք չէ հավատալ։
    Քաղցր լեզուն օձը  բնից  կհանի։


    Թե ինչ էր զգում օտար  ափերում  դեգերող  հայը, ով  առաջին  անգամ էր հայրենքից հեռու նման երեկոյի ակնդիր և ունկնդիր դառնում, դժվար է վերարտադրել բառերով։ Ավարտվեց մի հեքիաթ-երեկո Մ. Յորգանցի  «Հայերեն կերգենք» երգով։ Արտակը՝ մեր ամենափոքր սանը,  բյուր ժպիտներ  պարգևեց հանդիսատեսին և ինձ։

    Դու հայ  ծիլը Մաշտոցի,
    Դու հայ  հողին՝ հայ ցորեն՝
    Ձագս, դու որ  չծլես, էլ  ո՞վ ծլի հայերեն…


    Նա մեր դպրոցի  Արևն  է, իր ճառագայթներով ամեն անգամ ջերմացնում է մեզ ։
    Սուտ է այն լուսավորությունը, որ  պիտի  օտար  լեզվով լինի… (Մ. Նալբանդյան)

    Հայոց լեզուն հայ ժողովրդի մեծագույն հարստությունն է։ Պետք է սիրով ու երկյուղածությամբ պահպանենք այն։ Բայց լեզուն թանկագին իր չէ, որ ապահովության համար փակ պահենք։ Լեզուն պահպանվում ու հարստանում է գործածելով։ Ուրեմն՝ եկեք պահպանենք մեր հարազատ մայրենին՝ անզուգական հայոց լեզուն, մտածենք, խոսենք, գրենք, կարդանք, արտասանենք, երգենք հայերեն։

    Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն մայրերին, որոնց իրոք հետաքրքրում է իրենց երեխաների լուսավոր ապագան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր  աջակցեցին և օգնեցին այդ հուզառատ երեկոն կազմակերպելու և իրականություն դարձնելու պատասխանատու գործում։ Առավել շնորհակալ եմ հայրենասեր հայ սաներիս` իրենց հանգստյան օրը մայրենի լեզվին նվիրելու համար։ Կեցցե՛ք, իմ  Տաթև, Գոհար, Մաթևոս, Օֆելյա, Արտակ, Լիզա, Դավիթ, Սեդա, Միքայել, Մարթա, Սերգեյ, Գևորգ, Սերգեյ, Արփինե, Ոսկինե, Խաչատուր, Իրինա…  Դուք այս քաղաքի երկնամարը բոցավառեցիք ձեր քաղցր ձայնով, հայոց արևն  է ձեր  հոգում շողում, հող հայրենին է ձեզ ուժ ու ավյուն տվել։ Դուք մեծանում և հասակ եք առնում օտար ափերում, ձեր փոքրիկ բազուկներում ամբարած ուժը ձեզ կօգնի վերադառնալու և տեր կանգնելու մայր հայրենիքին։ Աներեր ու ամուր կանգնեք այս օտար հողին, բայց  հիշեք՝ օտարության մեջ ազատ լինելը այլ գերությունն է։ Խոսե՛ք ռուսերեն, բայց  մի՛ մոռացեք անաղարտ պահել մայրենին, իմ հա՛յ մանչուկներ։ Մեզ այնտեղ՝ Հայաստանում սպասում են, պիտի գնանք վաղ, թե ուշ, ու երբ  գնանք օտարացած չգնանք։ Բարին ընդ ձեզ…
                                                  Ձեր ընկեր ու բարեկամ՝ Գայանե Հազոյան


    Понравилось? Расскажи друзьям! ;)

    0



    Cсылки на схожие материалы:
    Категория: Армянская воскресная школа | Просмотров: 7831 | Добавил: EkhpayrutyunRU | Теги: hayoc lezu or, Паруйр Севак, День родного языка, армянская воскресная школа, день армянского языка, гаяне газоян, международный день, армянский язык | Рейтинг: 1.0/1



    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]
     Мы здесь
    Мы В КонтактеМы в соцсети Одноклассники.руМы на YouTubeМы в TwitterАккаунт армянской общины в Инстаграм

     Корзина
    Чтобы Вам было удобнее следить за статусом своих заказов, пожалуйста, зарегистрируйтесь



     Личный раздел
    Добрый день,
    уважаемый Гость!
    Вам доступно
    следующее:



     Интересная реклама

     Опечатки?Исправим!
    Система Orphus

     Арм. пословицы
    ""
    (Армянская пословица)

     Категории раздела

     Календарь
    «  Февраль 2011  »
    ПнВтСрЧтПтСбВс
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28

     Наш опрос
    Оцените наш сайт
    Всего ответов: 865

     Наши праздники
    Праздники Армении

     Чат
    200

     С Днём Рождения!
    Поздравляем
    С ДНЁМ РОЖДЕНИЯ
    наших пользователей:

    gugoag(37), davidik545454(43), Milayaukol(39), HAKLkrarva(37), titantitan(51), NikeBemeAvell(49), Igor8898(41), ClaidaBommata(44), Haineerised(45), UAQO-James(43), Affikambfoorb(44), ERRONFURA(47), Videoteka(46), Dymourporefup(41), Petruiste(42), QuereevyJex(41), xuhuhod(48), Herwheks(43), Lizearill(44), xatakax(45), Attipliva(40), tatofev(39), Brands-DIA(43), HosePoseDof(44), queestOrire(44), Ajobajer(37), viagrabiz(41), Lissettenus(43), peawshave(43), pauidthzy(45), [Полный список]

     Кто он-лайн?
    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0

     Последние комментарии
    Перейти к материалу с комментарием |
    : Год переписывалась с девушкой с ее фотками

    Перейти к материалу с комментарием |
    : Anul

    Перейти к материалу с комментарием |
    : Barev cez

    Перейти к материалу с комментарием |
    : Erkar jamanak e Kapanum Shant@ chi herarcakvum.Xndrum em haytnrq patchar@.

    Перейти к материалу с комментарием |
    : я обажаю миграна царукяна его все песни прикольные а эта самая клёвая!!!!!!!!!!!!!!!!!!!1


     Прочее

     Баннер Ekhpayrutyun.RU

    Мы будем очень признательны Вам, если Вы разместите наш баннер у себя на сайте! По вопросам обмена баннерами, пишите



    Получить код баннера:

    необходимо выделить код мышью, либо сочетанием клавиш Ctrl+A; скопировать его (Ctrl+C) и вставить в самое видное местно на своём сайте! ;)


    Главная | Регистрация | Поиск | Контакты | О сайте | Обратная связь | Реклама | У меня идея! | Текущие конкурсы
    Создать бесплатный сайт с uCozCopyright Ekhpayrutyun.RU © 2024 | Все права защищены. All rights reserved. | Создание и дизайн сайта:

    Current Position