"Ехпайрутюн" КрасноярскПятница, 26 Апр 2024, 20:15

Приветствуем Вас Гость | RSS
Главная | | Регистрация | Вход




 Translate (by Google)
Հայերեն
EnglishFrançaiseDeutschEspañolΕλληνικάქართულიУкраїнський

 Поиск
 

Список ключевых слов
Поиск Google
Поиск Яндекс


 Структура

 Основное меню

 Новости

 Полезно-интересно

 Развлечения

 Об Армении (Wiki)

 Архив записей

 Погода
 
 
 Новые материалы
[23 Май 2015]
Плейлист: Народный хореографический ансамбль «Армения» (0)
[19 Фев 2014]
Mihran Tsarukyan - Srtis Uzace (Мигран Царукян - Сртис узацэ) [Միհրան Ծառուկյան - Սրտիս ուզածը] (0)
[19 Фев 2014]
Lilu - Qez (Лилу - Кез) [Լիլու - Քեզ] (0)
[19 Фев 2014]
Chioma - Du es im hogin (Чиома - Ду эс им окин) [Չիոմս - Դու ես իմ հոգին] (0)
[19 Фев 2014]
Andre - Srti arajin khosqe (Андре - Срти арачин хоскэ) [Անդրե - Սրտի առաջին խոսքը] (0)

 Последние фото

 Что обсуждается?
  • ГИМН ДЛЯ АНСАМБЛЯ "АРМЕНИЯ" (20)

  • Разочарование-закономерное продолжение очарования! (8)

  • Золотая энциклопедия мудрости! (9)

  • Автомобили: советы опытных, выбор автомобиля и прочее (10)

  • Порадуем друг-друга! (21)


  • Главная » 2011 » Февраль » 2 » Отчет: 30 января 2011 | Мероприятие, посвященное творчеству Паруйра Севака (организовано Гаяне Газоян - преподавателем воскресной школы)

    11:21
    Отчет: 30 января 2011 | Мероприятие, посвященное творчеству Паруйра Севака (организовано Гаяне Газоян - преподавателем воскресной школы)

    Отчет:
 30 января 2011 | Мероприятие, посвященное творчеству Паруйра Севака 
(организовано Гаяне Газоян - преподавателем воскресной школы)


    Полный фотоотчет на сайте Ekhpayrutyun.RU
    Полный фотоотчет ВКонтакте
    Полный фотоотчет (возможность скачать в оригинале) на Яндекс.Фотки

    Потрясающее мероприятие, наполненное лучшими произведениями Паруйра Севака, исполненных исключительно на самом красивом для нас армянском языке.

    Данное событие было полностью организовано самой преподавательницей  - Газоян Гаяне Акоповной: идея и инициатива, а также проведение мероприятия было полностью под её контролем! Желаем дальнейших творческих и образовательных успехов! Молодцы!

    Հաշվետվություն



    Фото, изображениеՀունվարի 30-ին Կրասնոյարսկ քաղաքի Պ. Սևակի անվան կիրակնօրյա դպրոցում տոնական տրամադրություն էր, այստեղ նշում էին մեծանուն հայ բանաստեղծի ծննդյան 87- ամյակը: Երկրորդ տարին է, ինչ  դպրոցը կրում  է հայ  մեծանուն  բանաստեղծի  անունը, բայց արդեն հասցրել է կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ: Պարույր Սևակին նվիրված այս ցերեկույթը հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ այս օտար քաղաքում միջոցառումը նվիրվում էր հայ գրողի, և առաջին միջոցառումն էր հայ համայնքում, որտեղ չի հնչել և ոչ մի օտար բառ:


    …Փոքրի՛կ և նույնիսկ շա՜տ փոքրիկ սիրուց
    փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում…

        Մասնակիցներն առաջին և երկրորդ դասարանի աշակերտներն էին: Առաջին դասարանցիները նախորդ  դասին  էին  սովորել <<յ>>  հնչյունի ուղղագրությունն ու ուղղախոսությունը և արդեն կարող են գրել «հայ» և «Հայաստան»  բառերը: Դպրոցի ամենափոքր սանը՝ Արտակը   6 տարեկան է: Նա  դեռ չի հաճախում ռուսական դպրոց, բայց արդեն սովորում է   հայերեն տառերը: Հետաքրքիրն այն է, որ  այստեղ հայերեն սովորել ցանկանում են ոչ միայն հայերը: Դպրոցի աշակերտների թվում կա նաև ռուս աշակերտուհի:
        

    Фото, изображениеՀուզիչ էր այն պահը, երբ երեխաները ծնկաչոք  վառում էին այն մոմերը, որոնցով մեծ բանաստեղծի անունն էր գրված:

    Երեխաների ասմունքներին զուգընթաց հնչում էին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Ցերեկույթը  սկսվեց   <<Անցա գնացի>> երգով։ Այդ  երգը  Գուսան Շահենը նվիրել  է մեծն պոետին  նրա  մահից  հետո։  Հովհաննես  Բադալյանի քաղցր  ձայնի հնչյունների  ներքո մեծ  էկրանին բանաստեղծի անցած ուղին էր նկարաշարով: Հետո աշակերտները մտան դերի մեջ, և ողջ սենյակը  լցվեց սեվակյան պոեզիայի հնչյուններով, իսկ օդը սկսեց խնկարկվել ու բուրել մեծ բանաստեղծի խոհափիլիսոփայությամբ: Ներկայացվեց նաև «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմից հատվածներ՝ Մ. Մաշտոցի անվան «Խոսքի մշակույթի կենտրոնի» գրական-երաժշտական ծրագրից, հատվածներ Ա. Ութմազյանի սևակյան ընթերցումներից, որը շատ հուզեց հանդիսատեսին՝ ստիպելով արցունքներով ողողել կարոտաբաղձ բազմաթիվ աչքերը: Այս օտար, ցուրտ երկրում ապրող հայն, անշուշտ, հայրենիքի, ջերմության կարիք ունի, հայ խոսքի ու հայ մտքի կարոտ ունի... Այս ամենը հանդիսատեսին պարգևեց սևակյան այս միջոցառումը՝ հայկական խոսքով, հայկական երաժշտությամբ,հայոց  գրով և հայաշունչ մթնոլորտով:

    …Մեր...  հայրենիքը մեզնից  դատարկվեց:
    Բայց...ո'չ մի վայրկյան,ո'չ մի ակնթարթ
    Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից…



    Фото, изображениеԶարմանալին  այն  էր.  թե ինչպես դեռ բոլոր հնչյունները չսովորած  Սերգեյը  արտասանում  էր   << Հայրենիքիս>>  բանաստեղծությունը։  Երկրորդ դասարանի սաներից  Դավիթը ասմունքեց  << Քիչ  ենք,  բայց հայ ենք>> բանաստեղծությունը, Գևորգը՝ <<Ծնվել  եմ>> ,<< Մի  պահ զղջում  եմ>>   բանաստեղծությունները, Սեդան՝ հատվածներ <<Մայրնի  լեզու>> բանաստեղծությունից։ Իսկ Միքայելի և Մարթայի   <<Հայաստան>>  բանաստեղծության  վերարտադրման  պահին մտովի կարծես հանդիսատեսը  տեղափոխվեց Հայաստան ։ <<Պարապություն>>  բանաստեղծության ռուսերեն  թարգմանությունը հանդիսատեսին մատուցեց  ռուս աշակերտուհի Իրինան։

    Առաջին դասարանցիներից  Գոհարիկը ՝ <<Միանգամից>>, մանկական բանաստեղծություններից մի քանիսը,  որտեղ բանաստեղծը հայրական խորհուրդներ է տալիս մանուկներին, կոչ է անում լինել  ազնիվ, աշխատասեր ու գործունյա, Արտակն արտասանեց  << Վագրն ու կատուն>> , <<Մաթևոսը՝ <<Հայոց լեռները>>,  Օֆելյան՝<< Մանուշակը>>։ Սերգեյը կրում  էր մեծ պոետի դիմանկարը պատկերող շապիկը։ Նա  հանդիսատեսին ներկայացավ <<Աշխարհ  – աշխարհ>> և << Մոր ձեռքերը>>  բանաստեղծություններով։ Տաթև Հովսեփյանը՝ <<Ապրել>> , Մանուշը՝ <<Բարև>>, իսկ Տաթև Մաիլյանը՝ <<Նամակ>> և <<Պատահաբար են պատահում կյանքում>> բանաստեղծությունները։

           Фото, изображениеՄիջոցառման վերջում հանդիսատեսներին և մասնակիցներին բաժանվեցին բացիկներ և ձայնասկավառակներ, որտեղ ընդգրկված էին Պ. Սևակի կենդանի կատարումներից, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հիշատակի խոսքը՝ Պ. Սևակի գերեզմանին, հատվածներ   «Եռաձայն պատարագ» պոեմից: Այդ  անկրկնելի նվերը  կիրակնօրյա դպրոցին էր  նվիրել Հայաստանում Պ. Սևակի տուն-թանգարանի հովանավորներից մեկը` տիկին  Ալլան։
            Միջոցառման ընթացքում  ուղիղ կապով երեխաներին իր ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները հղեց  Պ. Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը: Նա բարձր գնահատեց օտար ափերում հայապահպանության գործում իր մեծ ներդրումը բերած հայ ուսուցչուհու և պատրաստակամ հայ մանչուկների կատարած մեծ և նվիրական աշխատանքը և հույս հայտնեց, որ տիկին Գայանեի այսօրինակ խիզախությունն ու նվիրումը բարձր կգնահատվի և ընդօրինակելի կլինի սփյուռքահայ բոլոր ուսուցչուհիների համար: Միջոցառման ժամանակ ուղիղ կապ է հաստատվել նաև ԱՄՆ՝<< Պարույր Սևակ գրական- մշակութային  ակումբ>> - ի հիմնադիր Լիլիթ Գորոյանի հետ։ Նա ևս շնորհավորեց մասնակցիներին ու մաղթեց հետագա բարձունքների նվաճում:

    ...Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
    Ջանացել ենք մենք ամենքի՛ համար....
    ....Ամենքի՜ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ր՝
    Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
    Ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
    Մեր հոգուց՝ մասունք‚
    Եվ նշխար՝ սրտից...

            Միջոցառման կազմակերպման համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Գայանե Հազոյանին՝ դպրոցի ուսուցչուհուն, ով ահռելի ջանքեր է գործադրում հայկական դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ, զբաղվում է հայ երեխաների հայեցի կրթությամբ, անում հնարավոր և անհնարին ամեն բան, որ նրանց մեջ միշտ արթուն մնա հայի ոգին, սերն ու հետաքրքրությունը հայ մշակույթի, արվեստի, գրականության ու ավանդույթների նկատմամբ:
           Շնորհակալություն ենք հայտնում նաև միջոցառմանը նպաստող անձանց՝ սբ. Սարգիս եկեղեցու քահանա Տեր Շահան Մովսիսյանին , համայնքի ղեկավար Վարդան Վարդանյանին, Աշոտ  և Ռոզա Եղիազարյաններին, Ժաննա   Աբրահամյանին,  Դիանա Ավետիսյանին, Կարեն Գալոյանին,   Վահե Սողոմոնյանին, ինչպես նաև աշակերտներին, ծնողներին:
              
      Կազմեցին՝   Գայանե Հազոյանը և Հայարփի  Սուքիասյանը


    Ekhpayrutyun.RU
    Фотографии и обработка: Ваге Согомонян

    Панорама: Гости мероприятия, родители и сами учащиеся Армянской воскресной школы. (by Ваге Согомонян)

    Фото, изображение

    Полный фотоотчет - СЛАЙД-ШОУ мероприятия ниже.
    Фотографии для скачивания (в оригинале) смотрите в альбоме Ekhpayrutyun.RU на Яндекс.Фотки.

    Если Вам понравилась фотография из слайд-шоу, просто кликните на ней. Вы перейдете в альбом на Яндексе, выберите "В другом размере" - "Оригинал" - правой кнопкой мыши и "Сохранить как..."



    Понравилось? Расскажи друзьям! ;)

    0



    Cсылки на схожие материалы:
    Категория: Армянская воскресная школа | Просмотров: 5930 | Добавил: EkhpayrutyunRU | Теги: dproc, Паруйр Севак, школа армянского языка, gayane ghazoyan, армянская воскресная школа, армянская школа в красноярске, гаяне газоян, Ехпайрутюн | Рейтинг: 0.0/0



    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]
     Мы здесь
    Мы В КонтактеМы в соцсети Одноклассники.руМы на YouTubeМы в TwitterАккаунт армянской общины в Инстаграм

     Корзина
    Чтобы Вам было удобнее следить за статусом своих заказов, пожалуйста, зарегистрируйтесь



     Личный раздел
    Добрый вечер,
    уважаемый Гость!
    Вам доступно
    следующее:



     Интересная реклама

     Опечатки?Исправим!
    Система Orphus

     Арм. пословицы
    ""
    (Армянская пословица)

     Категории раздела

     Календарь
    «  Февраль 2011  »
    ПнВтСрЧтПтСбВс
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28

     Наш опрос
    Оцените наш сайт
    Всего ответов: 865

     Наши праздники
    Праздники Армении

     Чат
    200

     С Днём Рождения!
    Поздравляем
    С ДНЁМ РОЖДЕНИЯ
    наших пользователей:

    gugoag(37), davidik545454(43), Milayaukol(39), HAKLkrarva(37), titantitan(51), NikeBemeAvell(49), Igor8898(41), ClaidaBommata(44), Haineerised(45), UAQO-James(43), Affikambfoorb(44), ERRONFURA(47), Videoteka(46), Dymourporefup(41), Petruiste(42), QuereevyJex(41), xuhuhod(48), Herwheks(43), Lizearill(44), xatakax(45), Attipliva(40), tatofev(39), Brands-DIA(43), HosePoseDof(44), queestOrire(44), Ajobajer(37), viagrabiz(41), Lissettenus(43), peawshave(43), pauidthzy(45), [Полный список]

     Кто он-лайн?
    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0

     Последние комментарии
    Перейти к материалу с комментарием |
    : Год переписывалась с девушкой с ее фотками

    Перейти к материалу с комментарием |
    : Anul

    Перейти к материалу с комментарием |
    : Barev cez

    Перейти к материалу с комментарием |
    : Erkar jamanak e Kapanum Shant@ chi herarcakvum.Xndrum em haytnrq patchar@.

    Перейти к материалу с комментарием |
    : я обажаю миграна царукяна его все песни прикольные а эта самая клёвая!!!!!!!!!!!!!!!!!!!1


     Прочее

     Баннер Ekhpayrutyun.RU

    Мы будем очень признательны Вам, если Вы разместите наш баннер у себя на сайте! По вопросам обмена баннерами, пишите



    Получить код баннера:

    необходимо выделить код мышью, либо сочетанием клавиш Ctrl+A; скопировать его (Ctrl+C) и вставить в самое видное местно на своём сайте! ;)


    Главная | Регистрация | Поиск | Контакты | О сайте | Обратная связь | Реклама | У меня идея! | Текущие конкурсы
    Создать бесплатный сайт с uCozCopyright Ekhpayrutyun.RU © 2024 | Все права защищены. All rights reserved. | Создание и дизайн сайта:

    Current Position